Լուսանկարներ · 3

Նկարագիր

1929 թվականի նոյեմբերի 29-ին հանրապետության առաջին երիտասարդական թատրոնում վարագույրը բարձրացավ Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ։ Թատրոնի հիմնադիր և ղեկավար, թատերագետ, բազմակողմանիորեն փորձառու մասնագետ Տիգրան Շամիրխանյանի ջանքերով սկսեցին արմատավորվել նոր թատրոնի լավագույն ավանդույթները։ Թատրոնին միացան Ա. Շիրոյանը, Ի. Մկրտչյանը, Մ. Բեյլերյանը, Ա. Մասչյանը, Վ. Յավրյանը, Է. Ամիրբեկյանը և ուրիշներ։ Բեմադրվեցին մի շարք հետաքրքիր պիեսներ, այդ թվում՝ «Անկա», «Գիքոր» և «Կայ Նազար»։

travelcultural_travelculturetheater

Նմանատիպ վայրեր