Նկարագիր
Հյուսիսային պողոտա, Երևան քաղաքի երկու գլխավոր՝ Ազատության (նախկին՝ Թատերական) և Հանրապետության (նախկին՝ Լենինի) հրապարակներն անկյունագծով միմյանց կապող գլխավոր հետիոտն փողոց։ Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարին Ալեքսանդր Թամանյանն անդրադարձել էր դեռևս 1924 թվականին իր կողմից մշակված Երևանի առաջին Գլխավոր հատակագծում։ Այսօր այն ամենա մարդաշատ փողոցներից մեկն է ։





