Նկարագիր

Այս դեկորատիվ հուշաղբյուրը տեղադրվել էր 1880 թ. Վահան Մատինովի կողմից։ Առաջ այդպիսի ցայտաղբյուրներ հանդիպում էին շատ ավելի հաճախ, քանի որ հայտնի և ապահովված ընտանիքները տեղադրում էին դրանք հին քաղաքի թաղամասերում ի հիշատակ իրենց ընտանիքների: Այդպիսի ունևոր ընտանիք էին նաև Իջևանից Դիլիջան տեղափոխված Մատինովները: Հայտնի է, որ Վահան Մատինովը քաղաքում բացել էր մթերային խանութ: Մատինովների տունը գտնվում է հենց աղբյուրի դիմաց:

travelcultural_travelculturetours

Նմանատիպ վայրեր