Նկարագիր

Հայ ժողովրդի մեծ զավակ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին: Այն կոչված է մեծ արվեստագետի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու: Տուն-թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում: Այն ստեղծվել է մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ` Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որ 1945 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը:

Նմանատիպ վայրեր