Լուսանկարներ · 3
Նկարագիր
Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1220 թ.։ Ծաղկաձորի Կեչառիս համալիրի ամենախաղաղ ու առանձնացված կառույցն է։ Գտնվում է Կեչառիսի հիմնական Եկեղեցիների խմբից 120-200 մետր դեպի արևմուտք՝ բլրի վրա: Ծառայել է որպես վանքի առաջնորդների և հոգևորականների տոհմական դամբարան։ Փոքր, խաչաձև գմբեթավոր եկեղեցի է՝ արևմտյան կողմից կից ինքնատիպ փոքրիկ սրահով (գավիթով): Հեռու է աղմուկից, ունի խորհրդավոր ու շատ լուռ մթնոլորտ։
travelcultural_travelsolo_travelculturetoursphotography



