Լուսանկարներ · 3
Նկարագիր
Այն գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հրազդանի կիրճի եզրին, Կիևյան կամրջի (Հրազդանի մեծ կամուրջ) հարևանությամբ։ Այգին հիմնադրվել է 1970 թվականին՝ մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Քաղաքի բնակիչների շրջանում այն լայնորեն հայտնի է որպես «Թումոյի այգի»։ Այգին զբաղեցնում է 7 հեկտար տարածք։ 2009-2010 թվականներին այգին վերանորոգվել է. կառուցվել են ֆուտբոլի և բասկետբոլի հրապարակներ, մանկական խաղահրապարակներ, ինչպես նաև հետիոտնային և հեծանվային ուղիներ
travelnatureparks









