Լուսանկարներ · 2
Նկարագիր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967թ. ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիր տարածքը 4500քմ է, բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն:









